կարևոր
721 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-03 15:24
Հասարակություն

Ագրարայինի նախկին ռեկտորի ղեկավարած հիմնադրամը USAID-ից ստացել է 1,8 մլրդ դրամի ֆինասավորում

Ագրարայինի նախկին ռեկտորի ղեկավարած հիմնադրամը USAID-ից ստացել է 1,8 մլրդ դրամի ֆինասավորում

Ագրոբիզնեսի հետազոտությունների կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը, որն ավելի հայտնի է ICARE անվանումով, և որի երկարամյա ղեկավարն է եղել ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը վերջին տարիների ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) վերջին տաս տարիներին ստացել է շուրջ 1,8 միլիարդ դրամի ֆինանսավորում:

Yerkir.am-ը ներկայացնում է ֆինասավորման ծավալներն ըստ տարիների՝
1. 2014թ.՝ 28,4 միլիոն դրամ
2. 2015թ.՝ 146,3 միլիոն դրամ
3. 2016թ.՝ 166,3 միլիոն դրամ
4. 2017թ.՝ 228 միլիոն դրամ
5. 2018թ.՝ 77 միլիոն դրամ
6. 2019թ.՝ 44 միլիոն դրամ
7. 2020թ.՝ 21,4 միլիոն դրամ
8. 2021թ. 289. 8 միլիոն դրամ
9. 2022թ.՝ 397,5 միլիոն դրամ
10. 2023թ.՝ 394. 3 միլիոն դրամ
Ընդամենը՝ 1 մլրդ 793 միլիոն դրամ: