Փոխարժեքներ
27 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.26 |
EUR | ⚊ | € 412.22 |
RUB | ⚊ | ₽ 4.5265 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Ֆրանսիան ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների շահագործման շուրջ քննարկումների մաս, որոնք անցկացվում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Փարիզը դեռ 2024 թ. հոկտեմբերից Կիևի հետ քննարկումներ է ունեցել ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման շուրջ՝ Ֆրանսիայի պաշտպանական արդյունաբերության համար։ Ըստ Լեկոռնյուի՝ իր «հաղթանակի պլանում» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներառել է հազվագյուտ հողային մետաղների շահագործման թեման և մի շարք առաջարկներ է արել ոչ միայն ԱՄՆ-ին, այլևս Ֆրանսիային։
Նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է, որ Փարիզը նույնպես մասնակցի ԱՄՆ-ի և ուկրաինացիների քննարկումներին։
Կիևը և Վաշինգտոնը արդեն ավելի մոտ են Ուկրաինայի օգտակար հանածոների համատեղ մշակման շուրջ համաձայնության հասնելուն։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 28-ին մեկնելու է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու համաձայնագրի տեքստը։