կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-21 11:32
Տարածաշրջան

Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան բանակցություններ են վարել անխափան բեռնափոխադրումների շուրջ

Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան բանակցություններ են վարել անխափան բեռնափոխադրումների շուրջ

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը խորհրդակցություններ են անցկացրել ապրանքների համակարգված և անխափան փոխադրումների վերաբերյալ։ Այս տեղեկությունը տրամադրում է Վրաստանի կառավարության վարչակազմը։ Բանակցություններն ընթացել են Վրաստանի համակարգմամբ. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած քննարկման ժամանակ նշվել է, որ Վրաստանից բեռնափոխադրումների ուշացումներ չկան։ Որոշ թերություններ կապված են հակառակ կողմի ենթակառուցվածքի հետ, իսկ Լարսի մաքսակետի հետ կապված խնդիրը վերանորոգման աշխատանքներն են։ Լուծվել են նաև փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված հարցեր։