|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ եւ Ուկրաինայում կրակը դադարեցնելու կոչ է արել, հայտնում է Պեբտագոնը:
«Նախարար Օսթինը փետրվարի 18-ից ի վեր առաջին անգամ մայիսի 13-ին զրուցել է նախարար Շոյգուի հետ: Պետքարտուղար Օսթինն Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել եւ ընդգծել է կապի գծերի պահպանման կարեւորությունը»,- ասվում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի տարածած հաղորդագրության մեջ:
Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 13-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ «Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։