կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-08 23:44
Աշխարհ

ԱՄՆ-ում հայտարարել են, թե Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել

ԱՄՆ-ում հայտարարել են, թե Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել
Եթե Իրանի լիդերները ցանկանում են բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս ակնկալում է նրանցից զանգ ստանալ, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը: Այս մասին գրում է  РИА Новости-ն:
«Մեր պահանջը Ալի Խամենեից և Հասան Ռուհանիից այն է, որ նրանք մանրակրկիտ ձևով վերլուծեն թե ինչպես են ահաբեկում տարածաշրջանը, և մտածեն, թե ինչպես են վերջ տալիս այդ ամենին: Եթե նրանք ցանկանում են խոսել այն մասին, թե ինչպես են դառնալու նորմալ երկիր, թե ինչպես են վերականգնելու խաղաղությունը, և ինչպես են չեզոքացնելու պատժամիջոցները, ապա գիտեն, թե ում զանգել: Դա նախագահ Թրամփն է, նա սասում է նրանցից զանգի»,- ասել է նա: