|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սիրիայում այսուհետ զինված ուժեր օգտագործելու իրավունք կունենա միայն պետությունը։ Այս մասին Դամասկոսում ազգային երկխոսության առաջին համաժողովում ասել է անցումային շրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
«Զինված ուժերի միասնությունը, դրանց նկատմամբ պետության մենաշնորհը շռայլություն չէ, դա բարոյական պարտք ու պարտավորություն է»,- ասել է ալ-Շարաան։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Դամասկոսը գրավելուց հետո սիրիական նոր վարչակազմը ցրեց նախկին զորքերը և անվտանգության ծառայությունները՝ մտադրություն ունենալով ինտեգրել տարբեր զինված խմբավորումներին բանակի կազմավորման մեջ։ Ալ-Շարաան նշել է, որ քրդական ստորաբաժանումները պետք է դառնան նոր զինված ուժերի մաս։