|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք՝ չնայած ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքի նկատմամբ Իսրայելի հավակնություններին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
«Մեր ինքնիշխանությունը խախտելու կամ միջազգային իրավունքը ոտնահարելու ցանկացած փորձ կկասեցվի։ Գոլանի բարձունքները կմնան որպես սիրիական տարածք»,- հայտարարել է ալ-Շարաան։ՄԱԿ-ը պնդում է, որ այդ բարձրավանդակը սիրիական տարածք է, որը գտնվում է իսրայելական ռազմական օկուպացիայի տակ, և 1981 թվականի բռնակցումը ճանաչել է անվավեր։
Ալ-Շարաան ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթն օգտագործել է՝ դատապարտելու Իսրայելի կողմից իր երկրին հասցված բազմակի հարվածները։«Գրանցվել է 500 ավիահարված, ավելի քան 1200 ներխուժում և 300 ձերբակալություն։ Սա հակասում է այն միտումներին, որոնք մենք տեսնում ենք համաշխարհային մակարդակով», – ասել է Սիրիայի նախագահը։
Այնուամենայնիվ, ալ-Շարաան հույս է հայտնել, որ խաղաղության և անվտանգության հնարավորությունը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել խաղաղության մեջ՝ արդար խաղաղության, որը պաշտպանում է բոլորի իրավունքները։