Փոխարժեքներ
25 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.55 |
EUR | ⚊ | € 412.16 |
RUB | ⚊ | ₽ 4.5666 |
GBP | ⚊ | £ 496.94 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Իսկ Սինիրլիօղլուի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի հետ, նըդ որում, ինչպես Բայրամովի դեպքում, նույնպես խոսք էր գնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին։ Սակայն կա նաեւ էական տարբերություն. պաշտոնական Բաքուն պայմաններ է թելադրում հաղթողի իրավունքով, մինչդեռ Փաշինյանը չի էլ պատրաստվում զինված ուժեր կիրառել Ադրբեջանի կողմից գրավված Հայաստանի Հանրապետության տարածքն ազատագրելու համար։ Բնական է՝փաշինյանականները ընդհանրապես չեն առարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանը։
Ընդ որում՝ Մյունխենի համաժողովից մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի շարք հայտարարություններ է արել։ Այսպես, նա եւս մեկ անգամ բացահայտեց «իրական Հայաստան» հայեցակարգի էությունը:«Այս գաղափարախոսության էությունը հետեւյալն է.Հայաստանի Հանրապետությունը 29743 քառ. կմ տարածք ունեցող պետություն է: Ունի մեկ խնդիր եւ մեկ նպատակ՝ ապահովել իր քաղաքացիների անվտանգությւնը, բարեկեցությունն ու երջանկությունը, Հայաստանի Հանրապետությունն իր առջեւ որեւէ այլ նպատակ չի դնում»:
Բայց եթե «իրական Հայաստանի» սահմանների մասին առանց այդ էլ հայտնի էր, ապա Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունն իր մեջ կոնֆլիկտի եւ պառակտման լիցք էր կրում:«Ես եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանի Երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրվանից մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը մեկ կուսակցություն՝ ՀՅԴ-ն, իրականում կար ընդամենը մեկ կուսակցության գաղափարախոսություն։ Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ գաղափարախոսության շրջանակներում»:
Այստեղ մենք կանգ կառնենք: Սկզբի համար հարկ է նշել, որ անմիջապես «Դաշնակցություն» կուսակցությունն արգելվեց 1994-1998աններին․ հայտնի հայկական կուսակցությանը արգելեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաստիարակ եւ արեւմտամետ լիբերալ, որի օրոք Անդրկովկասյան երկրում ծաղկում էր ավազակապետությունը եւ տեղի էր ունենում բնակչության հսկայական արտահոսք: Դաշնակցության օրինականացումը տեղի ունեցավ արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Իսկ եթե խոսենք ներկա պահի մասին, ապա Դաշնակցության ներկայացուցիչները ներկայացված են ԱԺ «Հայաստան» խմբակցությունում, որը կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի հարձակումը դաշնակների դեմ ուղղված էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահի դեմ, որի որդին՝ Լեւոն Քոչարյանը, դաշնակցականների հետ խորհրդարանական նույն խմբակցությունում է։
Հետաքրքիր է՝ այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը մատնանշեց «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը կյանքի կոչած պատճառը: «Ցավալի լուրն այն է, որ մենք այդ գաղափարախոսությանը եկել ենք ձեզ հայտնի իրադարձություններից հետո, աբյց եթե պատմությունից դասեր քաղեինք, գաղափարական դաշնակներ չէինք լինի։ Բայց 2020 թ-ը նույնպես մեր պատմությունն է, այնպես որ եկեք գոնե հիմա դասեր քաղենք: Մենք պետք է մեր առջեւ նպատակ դնենք այնպես անել, որ մեր տարածաշրջանում հնարավոր լինի ապրել առանց արտաքին օգնության»։
Հայաստանի վարչապետը պարզամիտ է ձեւանում, թեեւ իրականում գիտակցում է այն, ինչ ասում է։ Ավելին, նա հատուկ տեղ է ընտրել դաշնակների եւ «իրական Հայաստանի» ընդդիմախոսների վրա հարձակվելու համար։ Հիշենք՝ այս տարվա հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանը ոտնձգություն կատարեց Օսմանյան կայսրոթյունում 1915-1923ականներին իրականացված Հայոց ցեղասպանության նկատմամբ, որն ուղղակի կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ (1915 թ-ի ապրիլի 24-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղը մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ)։ Ֆրանսիան, որտեղ «իրական Հայաստան» կառուցող Նիկոլ Փաշինյանը հեռարձակում էր դաշնակների մասին, մի երկիր է, որտեղ ապրում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետեւանքով ձեւավորված մեծ հայ համայնք: Ավելին, հենց ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վերնոյն է (Աշոտ Մալաքյան) 1991 թ-ին նկարահանել «Մայրիկ» ֆիլմը՝ նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրած Զաքարյան ընտանիքի կյանքին (այդ ֆիլմում նկարահանվել են այնպիսի կինոաստղեր, ինչպիսիք են Օմար Շարիֆը եւ Կլաուդիա Կարդինալեն): Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանի մոտ «իրական Հայաստանը» զուգահեռվում է Հայոց ցեղասպանության ժխտման հետ, ապա Ֆրանսիան նրա կողմից ամենեւին էլ պատահական չի ընտրվել։
Ֆրանսիայի հետ կապված է անցյալի եւս մեկ իրադարձություն, որն ազդել է նաեւ ներկայի վրա։ Փարիզի մերձակա Սեւր քաղաքում 1920 թ-ի օգոստոսի 10-ին կնքվեց մեռելածին պայմանագիր, որի պայմաններով դաշնակցական Հայաստան էին փոխանցվում մի շարք տարածքներ՝ մասնավորապես Վանա լիճը եւ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Էրզրումն ու Մուշը: Սակայն Սեւրի պայմանագիրը նույնիսկ չի վավերացվել սուլթանական կառավարության կողմից։ Այս եւ այլ հանգամանքները թույլ չտվեցին դաշնակցական Հայաստանին վերահսկողություն ձեռք բերել այդ հողերի վրա։
Այնուամենայնիվ, 2020 թ-ի օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ կերպ էր վերաբերվում Հայաստանի սահմաններին, քան 2025 թ-ին, երբ գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարեց: «...Սեւրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստեց եւ ամրագրեց հայ ժողովրդի պատմական անհերքելի կապը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ շարունակ ծնվել, ապրել եւ պետականություն ու մշակույթ է կերտել հայ ժողովուրդը... Սեւրի պայմանագիրը ստորգրվեց Հայոց ցեղասպանությունից հետո ընկած ժամանակահատվածում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր լուծել «Հայկական հարցը» հայ ժողովրդի բնաջնջմամբ: Հայ ժողովուրդը ենթարկվեց ամենադաժան եւ անմարդկային տառապանքների։ Նրա կրած կորուստները հսկայական էին։ Մինչդեռ Սեւրի պայմանագիրը հող էր նախապատրաստում ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար։ «Հայկական հարցն» արդարացի լուծում էր ստանում հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետություն ստեղծելու միջոցով։ Վերականգնվեց պատմական արդարությունը։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվել մեր ժողովրդի տնտեսական եւ ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման եւ առաջընթացի համար»:
Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը 2025 թ-ին կարծես թե փոխարինել են։ Բայց դա այնքան էլ այդպես չէ, քանի որ 2020 թ-ի օգոստոսին Սեւրի պայմանագրի վերաբերյալ քաղաքական տհաս հանգստությամբ սիրիական «Ալ Ազմենաե» թերթին տված հարցազրույցում զբաղվել է Հայաստանի այն ժամանակվա նախագահի պաշտոնը զբաղեցրած, որին՝ բրիտանական անձնագիր ունեցող Արմեն Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանը ժառանգել է Սերժ Սարգսյանից․ «Լոզանի պայմանագրում ոչ միայն նման դրույթ չկա, այլեւ նույնիսկ Սեւրի պայմանագրի մասին հիշատակում չկա։ Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել Լոզանի պայմանագիրը, հետեւաբար Լոզանի պայմանագրի մաս չի կազմում: Ըստ այդմ՝ այն Հայաստանի Հանրապետության համար որեւէ պարտավորություն չի ստեղծում»։
Քաղաքական-իրավական տեսանկյունից Սարգսյանի ասածը սադրանք էր՝ ուղղված ազգայնական մոլեգնության եւ եվրատլանտիզմի մթնոլորտի ստեղծմանը։ 20-րդ դարասկզբի Հայաստանի սահմաններով սյուժեն վաղուց սիրված թեմա է դարձել հայ եվրոատլանտիստների համար։ Քննադատելով Թուրքիայի արեւելյան սահմանը որոշած 1921 թ-ի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը՝ նրանք մեծարում են չվավերացված Սեւրի պայմանագիրը՝ հատուկ մոռանալով դաշնակների կողմից քեմալականների հետ ստորագրված Ալեքսանդրապոլի 1920 թ-ի ստրկական պայմանագրի մասին։
Սակայն պետք է նշել՝ պատմական Արեւմտյան Հայաստանի վերադարձի թեմայով երեւակայությունները չդադարեցին նաեւ 2020 թ-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ 2021 թ-ի ապրիլի 13-ին նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ հայտնի լոբբիստ, Կանադայում նախկին դեսպան եւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանին: Խորհրդանշական է՝ Պապյանը Սարգսյանին նվիրել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ թուրքերեն թարգմանված «Իրավարար վճիռը»։ Հիմա Պապյանը ձկան պես լռում է։ Նա չի նկատում Վիլսոնի ժառանգությունից հրաժարվելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը։
Եթե իրատեսորեն մոտենանք այս խնդրի ուսումնասիրությանը, ապա կպարզվի՝ Արեւմտյան Հայաստանի ընդգրկումը Թուրքիայի կազմում չի հակասում Արեւմուտքի շահերին։ Հայտնի է՝ 1919-1920-ականներին թուրքական ռազմական տրիբունալը արձանագրել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ 1919 թ-ի մայիսի 28-ին բրիտանական ռազմական հրամանատարությունը Մալթա է տարել թուրքական ռազմական տրիբունալի կողմից դատապարտված 77 մարդու։ Բրիտանացիների կողմից Մալթա ուղարկվածներից շատերը հետագայում պաշտոններ կզբաղեցնեն Քեմալական Թուրքիայում։ Բայց այդ մասին Հայաստանի արեւմտյան ընտրության կողմնակիցները չեն սիրում հիշել։
Հայաստանի դեմ «ռուս-թուրքական դաշինքի» մասին նրանց զառանցական հայեցակարգին եւ 1945-1953ականների դեպքերին, երբ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին լրջորեն քննարկվում էր Թուրքիայի կազմում հայտնված Վրացական եւ Հայկական ԽՍՀ-ների հողերի վերադարձի հարցը։ Ընդ որում, հարկ է նշել, որ Ստալինի օրոք վրացական եւ հայկական հողերը Թուրքիայի կազմից հանելու պլանները ուտոպիա չէին, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմում միութենական հանրապետություն էր։ Դրանով Թուրքիան զրկվեց կարեւոր դաշնակիցից, որը կարող էր ճնշում գործադրել Վրաստանի եւ Հայաստանի վրա։ Իսկ ի՞նչ էր անում ԱՄՆ-ն այդ տարիներին։ Իսկ նրանք դեմ էին Թուրքիայի նկատմամբ Խորհրդային ծրագրերին։ 1947 թ-ի հուլիսին Վաշինգտոնն ու Անկարան համաձայնագիր ստորագրեցին Թուրքիային ամերիկյան ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Թուրքիան միացավ Մարշալի ծրագրին, 1950 թ-ին բրիգադ ուղարկեց Կորեական պատերազմին մասնակցելու համար, իսկ 1952 թ-ին միացավ ՆԱՏՕ-ին։ Բնական է, որ ոչ այն ժամանակ, ոչ հիմա ԱՄՆ-ը շահագրգռված չէ, որ իր դաշնակիցը, որը Ռուսաստանին եւ Իրանին զսպելու գործառույթներ է իրականացնում, տարածքներ կորցնի։
2020 թ-ին Նիկոլ Փաշինյանի եւ Սարգսյանի կազմակերպած Սեւրի պայմանագրի շուրջ բուն աժիոտաժը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրմանն ուղղված ակտ էր։ Ի տարեբրություն ստալինյան ժամանակի՝ 2020 թ-ին Թուրքիան Անդրկովկասում հուսալի դաշնակից ուներ՝ ի դեմս անկախ Ադրբեջանի։ Բացի այդ, ի տարբերություն 1945-1950-անների, 2020 թ-ին Հայաստանն ու Ադրբեջանը առճակատման մեջ էին ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Այսինքն՝ Երեւանն ուներ երկու թշնամի՝ Անկարան եւ Բաքուն։ Դրան պետք է հավելել նաեւ, որ 1991ին Ռուսաստանից Անդրկովկասի հանրապետությունների անջատման պայմաններում հայ-թուրքական սահմանի վերաբերյալ Ռուսաստանի հասցեին ցանկացած հավակնություն սադրիչ էր եւ խաղում էր Թուրքիայի օգտին, որը, ինչպես 1918 թ-ին, շահեց Անդրկովկասյան ազգայնականների գործողություններից, որովհետեւ հայտնվեց Անկարա-Բաքու աղեղը, որը ենթարկեց Թբիլիսիին եւ սպառնաց Երեւանին։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին՝ ապա Արեւմտյան Հայաստանից նրա ուրացումը տեղի է ունեցել միանգամայն հասկանալի պատճառով։ 2018 թ-ին իշխանության բերվելով Անդրկովկասյան երկրի աշխարհաքաղաքական վերակոմնորոշման նպատակով՝ նա գիտակցաբար օգտագործեց Սեւրի պայմանագրի հոբելյանը՝ հայ հասարակության մեջ ազգայնական մոլեգնություն տարածելու համար, ինչը Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի ավերման հետ մեկտեղ հանգեցրեց 44-օրյա պատերազմի։ 2020 թ-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմից եւ 2023 թ-ի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Նիկոլ Փաշինյանի համար իմաստ չունի թաքցնել իր կապիտուլյանտ քաղաքականությունը, թեեւ հայերի, Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունների ճանաչումը չի ենթադրում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների ավտոմատ առաջադրում։
Պյոտր Մակեդոնցեւ
Աղբյուրը՝ eadaily.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի