|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցությունից պատգամավոր Միխայիլ Եմելյանովը Интерфакс-Азербайджан-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել արևմտյան ուժերը. հայտնում է Русарминфо-ն:
Ըստ նրա` եթե անգամ Փաշինյանը չի դիմում հակառուսական որոշ քայլերի, այսինքն` չի պնդում, որ Գյումրիից հանվի ռուսական ռազմաբազան, նա, միևնույն է, հայ հասարակությանն այլ ուղղությամբ է դաստիարակում: «Այսինքն` փոխվում է ուսուցումը համալսարաններում, տեղեկության մատուցումը որոշ ԶԼՄ-ներում: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ Փաշինյանը արևմտյան նախագիծ է: Այդ մասին է վկայում այն, թե ինչպես նա վարվեց ռուսամետ ուժերի հետ»,- ասել է պատգամավորը:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին` Եմելյանովը նշել է, որ ՀՀ վարչապետից պետք չէ սպասել դրական առաջընթաց հակամարտության լուծման հարցում: Նրա կարծիքով` ԼՂ հակամարտության լուծման դեպքում Արևմուտքը կզրկվի Կովկասում իրավիճակի վրա ազդելու իր օջախներից, իսկ ՌԴ-ն և Թուրքիան տարածաշրջանում գլխավոր խաղացողները կդառնան: