|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը լկտիորեն «կոչում է» մտացածին «Արևմտյան Ադրբեջան», պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում։ Իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Մասնավորապես, 14-15-րդ դարերի հեղինակ, արմատներով Բաքվից սերող աշխարհագիր ալ-Բաքուվին, նկարագրելով Ապշերոնյան թերակղզին և Բաքուն 15-րդ դարում, խոսում է քաղաքի մոտակայքի գյուղերի՝ քրիստոնյաներով բնակեցված լինելու մասին։
Հետագա ժամանակահատվածից մենք տեղեկություններ ունենք այդ գյուղերում հայկական բնակչության մասին, ուստի Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ, իսկ այստեղ նրանց մշակութային ժառանգության վերջին մնացորդներից Բուզովնա ավանի հայկական եկեղեցին բարբարոսները ավերել են։
Կից՝ ալ-Բաքուվիի երկի արաբերեն բնօրինակի էջն ու դրա ռուսերեն թարգմանությունը և Բուզովնայի հայկական եկեղեցու ավերակները։


