Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Դաժան մարտահրավերների առջև կանգնած երկրի առաջնորդը ՄԱԿ-ում ինչ-որ խոհափիլիսոփայական ռոմանտիկ ելույթով է հանդես գալիս, դա քաղաքական տգիտություն և ՀՀ շահերի ուրացման ճանապարհ է։ Լավ է, որ ՄԱԿ-ում խոզ խանձելու և խաշլամայի բաղադրատոմսով չի կիսվել, իսկ Ալիևը պատերազմով է սպառնում Հայաստանին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Փաշինյանը թշնամու օջախում Սուրբ գրքի պես կրծքին է սեղմել Էրդողանի գիրքը ու հորթային հրճվանքով նկարվել, Էրդողանի արդարությա՞նն ես հավատում, երբ Ադրբեջանի հետ տանդեմով մասնակցեցին 44-օրյա պատերազմին։ Թուրքիան «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, Փաշինյանը կրծքին է սեղմել Էրդողանի գիրքը, դա ուրացման ճանապարհ է»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում