Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
«Քաղաքական իրավիճակը Գյումրիում մարտի 30-ին նախատեսված արթահերթ ընտրություններից առաջ թեժանում է։ Փաշինյանը չի հավատում իր վերահսկողության տակ գտնվող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության՝ արդար պայքարում հաղթանակ տանելու ունակությանը, ուստի իրական բռնաճնշումներ է սկսել ընդդիմադիր թեկնածուների դեմ։ Գործող ռեժիմը պատրաստվում է վերացնել յուրաքանչյուրին, ով իշխանությունից կառչած «երիտհեղափոխականների» համար նույնիսկ չնչին վտանգ է ներկայացնում։
Ներքին և արտաքին քաղաքականության լիակատար ձախողման և վարկանիշի կտրուկ անկման պատճառով իշխող քաղաքական ռեժիմն ամեն գնով ձգտելու է հնարավորինս մեծ ներկայացուցչություն ունենալ Գյումրու ավագանիում՝ իշխանությունը պահելու համար: Ճիշտ է, դա նրանք անելու են ոչ թե ժողովրդավարական մեթոդներով, այլ վարչական ռեսուրսի, ընդդիմության վրա ճնշումների, կեղծիքի ու ստի, նույնիսկ ընտրողների բացահայտ շանտաժի միջոցով։
Այսօր բռնաճնշումների մեկնարկը տրվեց Գյումրիում․ քրեական ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձեռբակալել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞վ է հաջորդը։
Իշխանություններն ընտրություններից առաջ գնացին բացահայտ քաղաքական տեռորի ճանապարհով․․․․»: