կարևոր
1135 դիտում, 3 օր առաջ - 2025-02-17 09:44
Աշխարհ

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 90 ուկրաինական ԱԹՍ են խոցել ՌԴ տարածքում․ ՊՆ

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 90 ուկրաինական ԱԹՍ են խոցել ՌԴ տարածքում․ ՊՆ

ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 90 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 90 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 38 ԱԹՍ՝ Ազովի ծովի ջրատարածքում, 24 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 15 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 7 ԱԹՍ՝ Սև ծովի ջրատարածքում, 2- ական ԱԹՍ՝ Կուրսկի և Ռոստովի մարզերի տարածքներում և մեկական ԱԹՍ՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերի տարածքներում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ազովի ծովի վրա ոչնչացվել է «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռ:

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։