Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում երկրի 7 մարզերի օդային տարածքներում ոչնչացրել են 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում 25-ը՝ Ռոստովի, 8-ը՝ Վոլգոգրադի, 6-ը՝ Կուրսկի, 4-ը՝ Յարոսլավլի և 2-ական՝ Բելգորոդի, Վորոնեժի մարզերի և Կրասնոդարի երկրամասի օդային տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։