կարևոր
1324 դիտում, 12 ժամ առաջ - 2025-05-02 10:23
Աշխարհ

ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում. ՌԴ ՊՆ

ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 121 ուկրաինական անօդաչու սարք, 89-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 23-ը ՝ Սև ծովի ջրատարածքում, 4-ը ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 2-ը ՝ Օրյոլի մարզի տարածքում, 1-ը ՝ Ազովի ծովի ջրատարածքում, 1-ը ՝ Բրյանսկի մարզի տարածքում, ևս 1-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։