|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են մոտ 290 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի շրջանների, Սև և Ազովի ծովերի վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև ընթացիկ տարվա մայիսի 13-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 286 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Տամբովի, Յարոսլավլի, Օրյոլի, Տուլայի, Կալուգայի, Ռյազանի, Աստրախանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Կալմիկիայի, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի վրա: