|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են ավելի քան 70 ուկրաինական դրոն, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել և առգրավվել է ուկրաինական 71 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,- ասվում է ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ 29 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի մարզի, 7-ը՝ Կուրսկի մարզի, 5-ական ԱԹՍ՝ Լիպեցկի և Սմոլենսկի մարզերի, 4-ական՝ Օրյոլի, Տվերի և Սամարայի մարզերի, 3-ական՝ Ղրիմի, 1-ական՝ Կալուգայի, Ռոստովի և Տուլայի մարզերի վրա: Եվս 7 ԱԹՍ խոցվել է Սև ծովի ջրային տարածքում։