|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի տոնայնությունը եղել է երկուստեք կառուցողական, աշխատանքային և բարեկամական։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե երկու կողմից էլ բարյացակամ է եղել տոնը, Պեսկովը դրական պատասխան է տվել։ Նրան նաև հարցրել են, թե ով է եղել Պուտինի հետ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Սովորաբար, երբ նախագահը հեռախոսազրույց է ունենում, այդ պահին նրան ոչ ոք չի ընկերակցում։ Բայց եթե պետք է, իհարկե, պետության ղեկավարը հրավիրում է այն օգնականներին, որոնք անհրաժեշտ է համարում՝ որոշ հարցեր քննարկելու համար»,- արձագանքել է նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ի թիվս այլ հարցերի, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը։
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ անձնական հանդիպում կազմակերպելու հարցով։