Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջպետական արարողակարգով նման բնույթի շնորհավորանք նախատեսված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Սա միջպետական արարողակարգի հարց է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում: Մենք հետևում ենք Հայաստանի կառավարության ու խորհրդարանի ձևավորման գործընթացին»,- նշեց դեսպանը։
Կոպիրկինը շեշտեց, որ ռուսական կողմը տրամադրված է կառուցողական համագործակցության ՀՀ նոր ղեկավարության հետ՝ փոխըմբռնման, վստահության պայմաններում` համատեղ կարգով լուծելու խնդիրները:
Հարցին՝ Հայաստանում ընկալո՞ւմ են Ռուսաստանին որպես դաշնակից՝ հաշվի առնելով ռուս զինծառայողների հետ կապված միջադեպերը, Մոսկվայի կողմից Բաքվին վաճառվող զենքը և այլն, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց, որ, իր տպավորությամբ,Ռուսաստանն ընկալվում է որպես դաշնակից, որը հիմնավորված է ռազմաքաղաքական համագործակցությամբ և այլ գործոններով, որոնք բնորոշ են դաշնակցային հարաբերություններին:
Հակադարձմանը՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կա՞ զենքի գնման նոր պայմանագիր, դեսպանը պատասխանեց, որ հարցն իր լիազորությունների շրջանակում չէ, ուստի չի կարող խոսել ռազմաքաղաքական համագործակցության մանրամասների և փաստաթղթերի մասին:
«Ես կարող եմ միայն ասել` այն, որ պայմանագիրը, որը կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, հետապնդում է հետևյալ սկզբունքը՝ թույլ չտալ տարածաշրջանում հավասարակշռության խախտում: Այսինքն՝ չանել այն, ինչը ռիսկի տակ կդնի տարածաշրջանային կայունությունն ու Հայաստանի անվտանգությունը»,- ասաց Կոպիրկինը: