ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Պուտին-Թրամփ հանդիպումն անվանել է կարևոր ու կառուցողական, հայտարարելով, որ պետք է հետևել, թե այդ հանդիպումից հետո ինչպես են աշխատելու ամերիկացի դիվանագետները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Պուտինը և Թրամփը հանդիպում են ունեցել Օսակում` G20-ի շրջանակներում: Նրանց
հանդիպումը տևել է մեկ ու կես ժամ:
«Խոսել ենք այն մասին, թե ինչպիսի է հիմա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը: Այն, ի դեպ, գնալով ավելանում է` չնայած պատժամիջոցներին: Քննարկել ենք միջազգային օրակարգը, խոսել ենք Սիրիայի մասին, իրավիճակը Պարսից ծոցում, Իրանի շուրջ ստեղծված վիճակը: Կարևորել ենք ստրատեգիական կայունությունը, այն, որ չպետք է թույլ տալ սպառազինությունների մրցավազք»,- ասել է Լավրովը: