|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Տեղեկացրեցինք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Թուրքական կայքերը լայնորեն անդրադարձել են երկու նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին:
«Երկու գերհզոր երկրների նախագահների կրիտիկական զրույցը» վերնագրված հրապարակման մեջ Haberler-ը նշել է, որ այն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ:
Ahaber-ը նույնպես անդրադարձել է նախագահների զրույցին՝ նշելով, որ նրանք քննարկել են նաև Սիրիայի, ահաբեկչական խմբավորումների և Ուկրաինայի վերաբերյալ մի շարք հարցեր:
Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներից շատերը նախագահների զրույցի մասին լուրերը հրապարակել են «Օբաման և Պուտինը զրուցել են Սիրիայի խնդրի մասին» վերնագրով՝ փորձելով «ոչ օրակարգային» ներկայացնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
Հիշեցնենք, որ նախագահների հեռախոսազանգի մասին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվել է. «Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերը՝ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար»: