|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Կրեմլը հետևելու է ԱՄՆ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին, բայց առաջնահերթություն է համարում ոչ թե դրանց արդյունքները, այլ իր նպատակների իրագործումը: Այս մասին Shot Telegram ալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրապայքարից դուրս գալը, գրում է ТАСС-ը։
«Ընտրություններին դեռ չորս ամիս կա, և սա երկար ժամանակ է, որի ընթացքում շատ բան կարող է փոխվել։ Պետք է ուշադրություն դարձնել և հետևել, թե ինչ կլինի հետո։ Մեր առաջնահերթությունը Հյուսիսային ռազմական օկրուգի նպատակներին հասնելն է, այլ ոչ թե ԱՄՆ ընտրությունների արդյունքները»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ հուլիսի 21-ին, հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից՝ հայտարարելով, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ջո Բայդենը հայտարարել էր, որ լիովին սատարում է փոխնախագահ Քամալա Հարիսին։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: