|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր Բաքվում շարունակվել է բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբիկ Վարդանյանի դեմ շինծու գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը նիստերի դահլիճում հայտարարել է այդ երկրի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մագերրամովի ծառայություններից։
Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես հրաժարվել էր պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից նաեւ հունվարի 27-ի նիստում։ Վարդանյանը պարզաբանել էր, որ այս փաստաբանը իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել և երբևէ չի այցելել մեկուսարան։ Սակայն մեղադրող կողմն առարկել է՝ պնդելով, որ պետության կողմից նշանակված փաստաբանը պետք է մնա։ Այլ խոսքով պետության նշանակած փաստաբանը ծառայել է դատախազությանը եւ ոչ թե կատարել իր մասնագիտական պարտականությունները։
Ռուբեն Վարդանյանի իրավունքները դատարանում կպաշտպանի միայն իր վարձած փաստաբան Ավրաամ Բերմանը, հետեւապես միայն նա է իրավասու հանդես գալ բարերարի անունից։