կարևոր
7342 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-22 20:28
Սպորտ

Ալբերտ Վարդանյանը և Արման Վարդանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Ալբերտ Վարդանյանը և Արման Վարդանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 63 կգ քաշային Արման Վարդանյանը և 130 կգ Ալբերտ Վարդանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Արման Վարդանյանը եզրափակիչի ուղեգրի համար կգոտեմարտի մոլդովացի Վիտալիե Էրիեոմենկոյի հետ։ Ալբերտ Վարդանյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դմիտրի Բաբորիկոն։

Նախորդ օրը եզրափակիչ էին դուրս եկել 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը եւ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը։