|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է վերջերս նշանակված փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայություններից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Աբրահամ Բերմանի ծառայություններից ավելի վաղ հրաժարված Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել՝ Էմիլ Բաբիշովը: Հայտնել էին, որ Վարդանյանը նոր փաստաբանի նշանակման մասով առարկություն չունի։
«Այսօր շինծու «դատական նիստի» ժամանակ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է հայատյաց փաստաբանի ծառայություններից։ Նա ճիշտ է վարվել՝ Բաբիշովը ակնհայտորեն տորպեդահարում է այդ «դատական» ֆարսը, որը, հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։
Բավական է տեսնել սոցցանցում Բաբիշովի էջը՝ համոզվելու համար, որ նա հայատյաց հայացքներ ունի», - հայտարարել է Հայրապետյանը։։