|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գարիկ Ա.-ն առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թ. փետրվարին Գագիկ Ա.-ն, նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին աջակցելու, նրան դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: