Արաբկիրի քննչականում ձերբակալում են դաշնակցական 3֊րդ երիտասարդին. ահազանգ՝ փաստաբանից
Այժմ Արաբկիրի քննչական բաժնում եմ, որտեղ քիչ առաջ ձերբակալել էին դաշնակցական երկու երիտասարդների՝ ինչ-որ երևակայական խուլիգանության կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Իսկ այժմ նույն կասկածանքով ցանկանում են ձերբակալել երրորդ երիտասարդին, ով ԻՐ ՈՏՔՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ եկել է բաժին՝ տեղեկանալով, որ իրենով հետաքրքրվում են։
Հարգելի իրավապահներ, սա արդեն վերածվում է զավեշտի»,- գրել է Գաստյանը։