|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանցի փաստաբան Խալիդ Բագիրովը հեռացվել է կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի պաշտպանությունից: Այդ մասին ադրբեջանական Turan-ին տեղեկացրել է ինքը` փաստաբանը:
«Ինձ այսօր թույլ չտվեցին մտնել Յունուսի մոտ և ասացին, որ գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննության վարչությունից նամակ են ստացել այն մասին, որ ինձ հեռացրել են Լեյլա Յունուսի պաշտպանությունից: Պատճառները չեն նշել»,- ասել է Բագիրովը:
Նրան թույլ չեն տվել նաև հանդիպել մյուս պաշտպանյալի՝ Ռասուլ Ջաֆարովի հետ:
Сontact.az-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Յունուսին զրկել էին նաև փաստաբան Ջավադ Ջավադովի պաշտպանությունից, և չի բացառվում, որ կհեռացվի նաև երրորդ փաստաբանը: