Փոխարժեքներ
13 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.42 |
EUR | ⚊ | € 412.99 |
RUB | ⚊ | ₽ 4.331 |
GBP | ⚊ | £ 495.29 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
«Մեղրիի փոխանակում, որ ասում են, նայում եմ դահլիճին, կեսը էտ տարիներին ծնված էրեխեք են եղել, ցավս դա է»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այդ թեմային վերաբերող գրառումներին ու մեղադրանքների մասին հարցին։
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ օգոստոս ամսին Քոչարյան-հայր Ալիև բանակցությունների երեք ժամ իրենք են գործընկերների հետ «ճռռացել» արևի տակ։
«Հիմա, որ հարցնես էդ ինչ բանակցություններ են, չեն էլ իմանա», - ասաց նա՝ նշելով, որ հուշաթերթիկում գրում, տալիս են։
«Ամբողջ Մեղրիի հարցը, Քիվեսթի հարց, այդ ամբողջ պրոցեսի մեջ ես եղել եմ որպես Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, տեսել եմ այդ ամենը։ Մեր գործընկեր Աննա Գրիգորյանը փայլուն ձևակերպեց՝ ասեց՝ եկեք ձեզ տանեմ Մեղրի, դուք էլ տարեք ձեր պահած Արցախ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։