Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը հայտարարում են «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագրի մեկնարկի մասին:
Դասընթացները կկայանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ս.թ․ մարտի 11-ից մայիսի 8-ը՝ ժամը 18:50-20:50, ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուլբենկյան 38)։
Ծրագիրը ներառում է.
17 հանդիպում Երևանում,
արտագնա սեմինար,
երիտասարդական և ժամանցային այլ միջոցառումներ։
Դպրոցի բանախոսներն անվանի հասարակական-քաղաքական գործիչներ են, գիտնականներ, փորձագետներ:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն երիտասարդները, ովքեր՝
17-ից 30 տարեկան են,
ունեն բարձրագույն կրթություն կամ հանդիսանում են ուսանող / դիմորդ:
Մասնակցության դիմում-հայտ լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով
https://forms.gle/PrYfhcmFG1ASDXRr8
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 2-ը ներառյալ։
Ուսումնառությունը վկայող հավաստագրեր կստանան մասնակցության առնվազն 70%-ի շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները, իսկ լավագույնները հնարավորություն կունենան կարճաժամկետ պրակտիկա անցնել արտասահմանում։
Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր
պաշտոնական էջերին՝
կամ զանգահարել +374-93-47-19-90 հեռախոսահամարով: