կարևոր
634 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 15:51
Հասարակություն

Մեկնարկել է «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագրի հերթական փուլը

Մեկնարկել է «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագրի հերթական փուլը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը հայտարարում են «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին:

Դասընթացները կկայանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ս.թ․ հոկտեմբերի 14-ից դեկտեմբերի 11-ը ՝ ժամը 19։00-21:00, ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուլբենկյան 38)։

Ծրագիրը ներառում է.

✅ 18 հանդիպում Երևանում,

✅ արտագնա սեմինար,

✅ երիտասարդական և ժամանցային այլ միջոցառումներ։

✔️ Դպրոցի բանախոսներն անվանի հասարակական-քաղաքական գործիչներ են, գիտնականներ, փորձագետներ:

✔️ Մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն երիտասարդները, ովքեր՝

▶️ 17-ից 30 տարեկան են,

▶️ ունեն բարձրագույն կրթություն կամ հանդիսանում են ուսանող / դիմորդ:

❗️ Մասնակցության դիմում-հայտ լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով👇

https://forms.gle/KYX3y6o8qiB4r6349

✅ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ։

✅ Ուսումնառությունը վկայող հավաստագրեր կստանան մասնակցության առնվազն 70%-ի շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները, իսկ լավագույնները հնարավորություն կունենան կարճաժամկետ պրակտիկա անցնել արտասահմանում։

✅ Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր

պաշտոնական էջերին՝

https://taplink.cc/arf_naum

կամ զանգահարել 📞 +374-93-47-19-90 հեռախոսահամարով: