Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը հայտարարում են «Ազգային-քաղաքական դպրոց» քաղաքական ուսումնառության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին:
Դասընթացները կկայանան ս/թ․ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 23-ը՝ երեքշաբթի և հինգշաբթիի օրերին, ժամը՝ 18:50-20:50, ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում (Հասցե՝ ք.Երևան, Գյուլբենկյան 38)։
Ծրագիրը ներառում է
13 հանդիպում Երևանում․
1 արտագնա սեմինար։
Դպրոցի բանախոսներն անվանի և վաստակաշատ հասարակական-քաղաքական գործիչներ են, գիտնականներ, փորձագետներ:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն երիտասարդները, ովքեր
17-ից 30 տարեկան են
Ունեն բարձրագույն կրթություն, հանդիսանում են ուսանող կամ դիմորդ
Մասնակցության դիմում-հայտ լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով.
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Ուսումնառությունը վկայող հավաստագրեր կստանան մասնակցության առնվազն 70%-ի շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները։
Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք գրել մեր պաշտոնական էջերին կամ զանգահարել՝
հեռ․ +374-93-47-19
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն