|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Հրայր Մարուխյան» հիմնադրամը հայտարարում են «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին:

Դասընթացները կկայանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ս.թ․ հոկտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 27-ը ՝ ժամը 19։00-21:00, ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուլբենկյան 38)։
Ծրագիրը ներառում է.
16 բանախոսություն,
արտագնա սեմինար,
երիտասարդական և ժամանցային այլ միջոցառումներ։
Դպրոցի բանախոսներն անվանի հասարակական-քաղաքական գործիչներ են, գիտնականներ, փորձագետներ:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն երիտասարդները, ովքեր՝
• 17-ից 30 տարեկան են,
• ունեն բարձրագույն կրթություն կամ հանդիսանում են ուսանող / դիմորդ:
Մասնակցության դիմում-հայտ լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։
https://docs.google.com/.../1FAIpQLSeQ.../viewform...
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 4-ը ներառյալ։
Ուսումնառությունը վկայող հավաստագրեր կստանան մասնակցության առնվազն 70%-ի շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները։
Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր պաշտոնական էջերին՝
https://taplink.cc/arf_naum կամ զանգահարել՝ +374-93-47-19-90 հեռախոսահամարով