Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը իրեն ջայլամի տեղ է դրել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն ու պահանջներն է հնչեցրել Հայաստանի հասցեին, հայտարարելով․ «Հայաստանն առաջ քաշեց, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այժմ աշխարհում չկա մի երկիր, որին այն չներկայացնի։ Չնայած այս, այսպես կոչված, «նախագիծն» առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի։ Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Եվ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա»։
Ադրբեջանի բռնապետը հավելել է․ «Ինչպես միջազգային մակարդակով, այնպես էլ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մեկ հարց՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցումը։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»։
Ալիևը այսպես կոչված Զանգեզուրի միջանցք է պահանջում, իսկ Նիկոլ Փաշինյանը ու ՔՊ ղեկավարությունը իրենց ջայլամի տեղ դնելով՝ գլուխներն ավազի մեջ մտցնելով, քշում են խաղաղության էշը, կներեք՝ խաղաղության խաչմերուկը։ Արտերկրից էլ Հայաստանին զենք չեն տալիս,քանի դեռ չենք հրաժարվել սրբազան Արարատ լեռից։ Այս պնդումները ծիծաղելի կլինեին, եթե Հայաստանի վիճակն այսքան ողբերգական չլիներ»։