Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի հայ փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ բողոքելով ամերիկյան հայտնի Daily Show հաղորդաշարի ընթացքում հայերի վերաբերյալ հնչած ձեւակերպման դեմ. հաղորդաշարի ընթացքում հայերին «կեղտոտ» են անվանել:
«Filthy Armenians» արտահայտության համար Ամերիկայի հայ փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ բողոքելով այդ արտահայտության դեմ:
«Իսկական խայտառակություն է, որը խիստ զայրացրել է ԱՄՆ հայ համայնքին»,- նշվել է հայտարարության մեջ:
Վիրավորանքը հնչեցվել է այն պահին, երբ հաղորդավարն ընթերցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ թվիթերում արած վերջին հրապարակումներից մեկը, համաձայն որի` իր 2 կարևորագույն հատկանիշները միշտ եղել են մտավոր վիճակի կայունությունը և խելացի լինելը` ոչ պարզապես խելացի, այլ հանճար լինելը:
Թրամփի այս թվիթը հաղորդավարի կողմից ծիծաղելի է ընկալվել, որից հետո նա ասել է. «Սա իսկապես ծիծաղելի է: Նույն բանն է, ինչ ինչ-որ մեկը ասի. «Ես իսկապես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հայից»:
Հայ փաստաբանները դատապարտել են վիրավորանքը՝ ակնկալելով ներողություն: