կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 14:04
Հասարակություն

ԼԳԲՏ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանների հասցեին

Երեկ համացանցում մի քանի օրվա վաղեմության տեսանյութեր էին տարածվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով տարածքում բնակվողներին:

Մյուսում երևում է, թե ինչպես որոշ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը։ Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։ Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։

Կան նաև բերման ենթարկվածներ։