կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-10 10:37
Տարածաշրջան

Թուրքական ընկերությունը Աթաթուրքի հասցեին «սխալմամբ» հայհոյանք է հնչեցրել

Թուրքական ընկերությունը Աթաթուրքի հասցեին «սխալմամբ» հայհոյանք է հնչեցրել
Թուրքական «Üçler» սուպերմարկետների ցանցն իր գովազդում «սխալմամբ» հայհոյել է Աթաթուրքին:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը՝ գովազդում «Atatürk Orman Çiftliği» («Աթաթուրք» անտառային տնտեսություն) արտահայտության փոխարեն օգտագործվել է հապավում ՝ Atatürk O.Ç, իսկ O.Ç-ն թուրքերենում օգտագործվում է որպես «անբարոյականի որդի» իմաստն ունեցող հայհոյանք:

Դեպքը մեծ իաղմուկ է բարձրացրել Թուրքիայում և ոմանք սկսել են բոյկոտել «Üçler»-ի բոլոր ապրանքատեսակները:

Սուպերմարկետը սկանդալային գրառման մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դա եղել է պատահականություն: Ներկա պահին պաստառներից հեռացվել է այդ հապավումը:

\"Թուրքական