|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են, X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար։
«Անհրաժեշտ են սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ իրական բանակցություններ, բոլոր տարածքային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,-գրել է նա:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ արդեն մոտ մեկ շաբաթ է անցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Տավուշում կայացած հանդիպումից, իսկ խոսքից գործ անցում դեռ չկա: Նրանք հիշեցնում էին Փաշինյանի այն խոսքերը, որ եթե հայկական կողմը հրաժարվի սահմանազատման գործընթացից, ապա շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի։
Ադրբեջանական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները սպառնացել են, որ «Բաքուն մտադիր չէ երկար սպասել» և «գյուղերը չվերադարձնելը ռազմական գործողություններ սկսելու պատճառ կդառնա»: