Փոխարժեքներ
27 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը գրում է․
«Թշնամու ագրեսիվ հռետորաբանությանը խեղճությամբ, հանձնվողականությամբ պատասխանել-չպատասխանելու մոտեցումը որպես ռազմավարություն ներկայացնող վարչապետն ասում է՝ տարածաշրջանում կան ուժեր, որոնք էսկալացիա գեներացնելու խնդիր են դրել՝ մեզ լեզվակռվի մեջ քաշելու փորձեր կատարելով։ Նրանց խոսույթի մեջ սադրանք կա։ Եվ հիմա հանդարտ իրավիճակը կախված է մեր լեզվակռվի մեջ չքաշվելու ռազմավարությունից։
Իր թրքահաճությունն արդարացնող էս մոտեցմամբ, փաստորեն ուշացումով, բայց ինքն էլ հաստատում է, որ 44-օրյա պատերազմի և կապիտուլիացիայի, 5000 զոհի, նույնքան հաշմվածների և ի վերջո ԱՀ ամբողջական բռնի հայաթափման պատճառն ու սադրողն ինքն է եղել՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հռետորիկայով և իր զրոյական կետերով։
Տիրող հանդարտության և էսկալացիայից խուսափելու հաջողության մասին շեշտադրման մեջ էլ սաղմնավորման օրվանից մինչև էսօր ամեն ինչ կեղծած վարչապետը հիմնավորում է իր հանճարեղ՝ սադրանքների չտրվելու ռազմավարությամբ, «մոռանալով» դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ արվող հողերի շարունակական հանձման միջոցի մասին»։