Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շատ խորհրդանշանական է, որ Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ–ի տարածած հաղորդագրությունը լրտեսական ցանցի բացահայտման ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» կողմից 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին լուրը գրեթե միաժամանակ հայտնվեցին տեղեկատվական դաշտում:
Պարզ է, որ հանձնաժողովը ստեղծվում է Նիկոլի անմեղությունն ու բանակի մեղավորությունը «հիմնավորելու» համար։
Հանձնաժողովը թատրոնով է զբաղվելու, ուրիշ ոչինչ։
Ովքեր են իրական լրտեսներն ու ազդեցության գործակալները
ԱԱԾ–ն ասում է, որ սոցցանցերի միջոցով հայ օգտատեր–զինծառայողները տվյալներ են փոխանցել ադրբեջանցիներին, որի դիմաց գումար են ստացել։
Եթե հիշողությունը մեզ չի դավաճանում (իսկ այն մեզ երբեք չի դավաճանում), 44–օրյա պատերազմի ամենաթունդ օրերին Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի ու լրատվության այլ միջոցների օգնությամբ տեղեկություններ էր հայտնում հայկական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակի, թվաքանակի, զորքերի տեղաշարժի և հարավային ուղղությամբ սպասվող ռազմագործողության մասին։ Բայց ԱԱԾ հաղորդագրության մեջ այս ամենին վերաբերող լուր չտեսանք։
Հայաստանում թուրք–ադրբեջանական զույգի օգտին աշխատող լրտեսական ցանց ու ազդեցության գործակալների խումբ, իրոք, կա։ Դրանք շատ ավելի վտանգավոր են, քան բացահայտել է ԱԱԾ–ն։ Այդ ցանցի ներկայացոցիչները հիմա ներթափանցել են ՀՀ պետական կառավարման համակարգի բոլոր օղակներ՝ վերից վար։
Մինչև իշխանության մեջ հայտնվելը, թշնամու ազդեցության գործակալները Հայաստանում իրականացրել է հակապետական քարոզչություն՝ հանդես գալով որպես թունդ ընդդիմադիր թերթի կամ կայքի գլխավոր խմբագրի, կուսակցապետի, քաղաքագետի, իրավապաշտպանի, քաղակԾիվիստի և այլնի տեսքով։
Սրանք տարիներ շարունակ քարոզել, որ ՀՀ քաղաքացին վատ է ապրում, քանզի Ղարաբաղն է մեղավոր։
«Հենց որ ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, Սերգո ջանը լավ կապրի»,– քարոզում էին հակահայկական գործիչները։
Նրանք նաև համոզում էին, որ եթե մոռանանք Հայոց ցեղասպանության մասին ու հարցը հանենք պետական քաղաքականության օրակարգից, Թուրքիան սահմանը կբացի ու լավ կապրենք։
Թուրք–ադրբեջանական քարոզչական դիվերսանտները հակաղարաբաղցիական պառակտիչ գործունեությամբ էին զբաղվում ու 2008–ի մարտի 1–ին իրենց դրսևորեցին ամբողջությամբ։
Նիկոլը գոռում էր՝ մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից։ Սա ԱԱԾ–ին չի՞ հետաքրքրում։
Վարչապետ դառնալուն պես Նիկոլը է՛լ ավելի մեծ թափով շարունակեց հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական քարոզը։ Ու որպեսզի քողածածկի իր իրական բնույթը, գոռաց, թե բա «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Այդ հիմա է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ էնտուզիազմով ու հետևողականորեն հայտարարում ու «հիմնավորում» է, թե, իբր, Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։ Նրա այս վարքագիծն ԱԱԾ–ին զարմանալիորեն չի հետաքրքրում։ ԱԱԾ–ն զբաղված է բանակում դավաճաններ փնտրելով։ Բա հո կառավարությունում ու ԱԺ–ում չի՞ փնտրելու։
Աղբյուրը՝ 7or.am