| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախնական քննությամբ պարզվել է, Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող  ռեստորանահյուրանոցային համալիրում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել հարսանեկան արարողություն, որի ժամանակ մատուցվել են ընկերության խոհանոցում պատրաստված աղցաններ։
 
 Նշանակված փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ «Հավի մսով», «Հազարի տերևներով և լոլիկով» ու «Տապակած սմբուկով և նռան հատիկներով» աղցանների մեջ առկա է եղել Ոսկեգույն ստաֆիլակոկ /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն, որն էլ  հարսանյաց հանդեսի մի շարք մասնակիցների մոտ առաջացրել է սննդային թունավորում։
 
 Քրեական գործով պարզվել է, որ նշված համալիրում սանիտարահիգիենիկ պայմանների և սննդի անվտանգության համար պատասխանատու անձ է հանդիսացել ՍՊ ընկերության տնօրենը։ Մասնավորապես՝ ռեստորանի սննդամթերքի ձեռքբերման աշխատանքերի  հարցերով զբաղվել է  ընկերության տնօրենը։ 
 
 Բացի այդ,  «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով նրա վրա դրվել է նաև սննդի շղթայի օպերատորի սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձի պարտականությունները, այն է՝  «Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.01.2011թ. թիվ 34-Ն որոշմամբ և «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնները ու նորմերը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 28.12.2001թ. թիվ 961 հրամանով սահմանված պահանջների պահպանելը:
 
 Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրենին՝ Ա. Հայրապետյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
 
 Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: