Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Կինոռեժիսոր Շողակաթ Վարդանյանը 44-օրյա պատերազմի օրերին ծնողների հետ անհայտ կորած եղբորն էր փնտրում՝ Սողոմոնին: Տղան անհետ կորել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Երիտասարդ ռեժիսորը, օգտագործելով իր հեռախոսի տեսախցիկը, նկարահանել է եղբոր որոնման ողջ գործընթացը եւ փաստագրել այն փորձառությունները, որոնց միջով անցել են ինքն ու ընտանիքը։
Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնը՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնը (IDFA) «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Շողակաթ Վարդանյանի, 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» դեբյուտային ֆիլմը եւ շնորհել գլխավոր մրցանակը: Ֆիլմն արժանացել է նաեւ «FIPRESCI» մրցանակին, ինչն աննախադեպ հաջողություն է հայ կինոյի պատմության մեջ։
Փառատոնի ժյուրին ֆիլմին տրված գնահատականը ձեւակերպել է այս կերպ. «Ֆիլմ, որը հանդես է գալիս որպես թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում հսկայական վշտի թաքնված ներքին լանդշաֆտը եւ ստեղծում է շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Կինոն որպես գոյատևման գործիք՝ թույլ է տալիս բոլորիս տեսնել այն, ինչ մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, ի վերջո, այն կինոյի անմոռանալի օրինակ է՝ որպես սիրո ակտ»: