կարևոր
382 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-22 21:35
Հասարակություն

Ալեն Սիմոնյանն իր ասածների փաստերն ունի՞. այն, որ Արցախը հանձնել են իրենք՝ Պրահայում, փաստ է. Վահրամ Բալայան

Ալեն Սիմոնյանն իր ասածների փաստերն ունի՞. այն, որ Արցախը հանձնել են իրենք՝ Պրահայում, փաստ է. Վահրամ Բալայան

Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սպառնացել էր Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ասելով՝ թող լռեն ու ՀՀ գործերին չխառնվեն,  Արցախում իրենց արածների հետևանքները տեսել ենք արդեն։

«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ լավ կլինի, եթե իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, դրա հետևանքը տեսանք։

Կարծում եմ՝ իրենց կողմից ճիշտը լռելն է։ Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք՝ փախստական։ ՀՀ իշխանությունը մեկն է, և, այո, մենք պետք է որոշում կայացնենք, և իրենք ենթարկվեն այդ որոշումներին, այլ ոչ թե փորձեն ինչ-որ առանձին օրակարգ առաջ բերեն։ Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու, ու թող հանկարծ չսխալվեն, բազմիցս դրա մասին ասել ենք»,- նշել էր Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով արցախահայերի այն քննադատություններին, որ Բաքվում պահվող գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու համար ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի համար արդեն զարմանալի չէ, երբ ՀՀ իշխանություններն Արցախի հանձնման, գերիներին ու պատանդներին աչքաթող անելու մեղավորներին փնտրում են իրենցից դուրս։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: