կարևոր
5248 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-18 15:16
Քաղաքական

Վստա՛հ եմ` վերադարձ լինելու է․ այն, ինչ կառուցում է Ադրբեջանն Արցախում, մեր համար է, մերն է լինելու․ Վահրամ Բալայան

«Դուք պատկերացրեք մենք հասել ենք մի կետի, երբ այդ ամբողջական վերադարձի հնարավորություն ստեղծվել է․ ի դեպ, ես դրան հավատում եմ։  Պետք է շնորհակալություն հայտնել ադրբեջանցիներին, որ կառուցում են Շուշին ու մյուս բնակավայրերը, դրանք մեզ համար են կառուցում, այսպես թե այնպես, վերադարձը լինելու է, որովհետև, կարծում եմ, դա պատմական օրինաչափություն է, մենք հազարամյակներով ապրել ենք այդ հատվածում և սետղծված աշխարհաքաղաքական զարգացումների, ներքաղաքական հարցերի հետևանքով կորցրեցինք, բայց համոզված եմ, որ դա ժամանակավոր է և մենք պետք է վերադառնանք, դա կատարվելու է, ամեն հայ այդ գաղափարով պետք է ապրի»,-Yerkir.am-ի տաղավարում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Վահրամ Բալայանը։

Հարցին, թե՝ տեղահանված արցախցին իր ամբողջական խնդիրների մեջ այսօր ի՞նչ լրջագույն խնդիր ունի,որին բախվում է, մեր զրուցակիցն ասաց․

«Խնդիրները բազմաթիվ են, սկսած՝ սոցիալ-հոգեբանականից միչև՝ քաղաքական․․․ Բայց որպես արցախցու , որպես մարդու ինձ առավել մտահոգում է  այն, որ մենք չենք կարողանում բնակարանային  ծրագրում այնպիսի մի կետ ավելացնել, որով հնարավոր լինի կոմպակտ բնակեցված տարածքներ ստեղծել, որտեղ ապրեն արցախցիները։ Պարտադիր չէ Երևանին մոտ լինի, կարող է լինել Լոռիում կամ Սյունիքում, ինչու եմ Սյունիքը շեշտում, քանի որ մենք մի աշխարհ ենք՝ բարբառի, սովորույթների  հետ կապված և այլն։ Այսինքն՝ ստեղծվեն բնակավայրեր, որտեղ մարդիկ իրար մոտ ապրեն, որպեազի ամբողջական վերադրաձի համար պայմաններ ստեղծվեն»,-ասաց Վահրամ Բալայանը։

«Արցախը միայն արցախցունը չէ, Արցախը համայն հայությանն է, և էնպես չէ, որ Երևանում ապրողը  պետք է ասի՝ ի՞նչ կապ ունեմ ես Արցախի հետ, այսինք՝  ինքը շատ մեծ կապ ունի  Արցախի հետ, որովհետև իր հայրենիքն է, մեր ժողովրդի կազմավորման օջաղներից է եղել  և կարծում եմ այդ պատասխանատվությունը յուրաքանչյուրս պետք է ունենանք։ Էդ պատասխանավությունն ունենալու պարագայում կարող ենք ամբողջական վերադարձը  իրականություն դարձնել»,-ասաց Վահրամ Բալայնաը։

 

Մանրամասն՝ տեսանյութում։