Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անհնարին է, որ Արցախը հակահեղափոխական օջախ լինի: Հայ հեղափոխական Դաշնակցության հրավիրած հանրահավաքին Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը:
«Արցախն իր գոյության ամբողջ ընթացքում ապացուցել է, որ կարող է ազգային գաղափարներ դավանել, կարող է առաջամարտիկ լինել»,- ասաց նա:
Վահրամ Բալայանի կարծիքով՝ կարելի է հանգիստ լինել, որովհետև Արցախը եղել է և կմնա որպես հայ ժողովրդի հպարտության ակունքը:
«Ինձ թվում է՝ չպետք է անընդհատ փորձել մեր մեջ թշնամիներ որոնել, որովհետև նման պարագայում մենք չենք կարող ջլատված իրավիճակում մեր առջև եղած խնդիրները լուծել»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ Արցախում չկան նման ուժեր, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով, քաղաքական ուժերը փորձում են իրենց ուժերը կոնսոլիդացնել՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ինչ կարծիք ունեն դրանց վերաբերյալ իրենք, Վահրամ Բալայանը նշեց․ «Այն ամենը, ինչը կապված է մեր առաջադիմությունը, մեր առաջընթացը ապահովելու հետ, մենք պաշտպանում ենք: Իսկ այն գաղափարները, որոնք դրդում, ինչ-որ մի տեղ պայմաններ են ստեղծում, որ հասարակությունը բաժանվի սևերի, սպիտակների, հեղափոխականների, հակահեղափոխականների, գտնում ենք, որ անընդունելի է:
Մենք գտնում ենք, որ ընդհակառակը՝ մենք պետք է փորձենք եզրեր գտնել հասարակությունների տարբեր շերտերի միջև»: