Փոխարժեքներ
03 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Ընդհանրապես, հայկական Արցախը հետաքրքի՞ր է աշխարհին, թե» ոչ։Ես կարծում եմ, որ հետաքրքիր է և այս տեսանկյունից Արցախի թեման փակված չէ»,- «Փոփոխվող աշխարհը և Հայաստանը» քննարկման և «Աշխարհաքաղաքական գրավիտացիա» գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը։
«Թուրք պարսկական պատերազմի ժամանակահատվածում մենք անընդհատ օժանդակում էինք Պարսկաստանի ու հակաթուրքական ճակատ հայտարարելու նկատառումով, և հետագայում արդեն Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ի դեպ, ասեմ, որ է 2018 թվականի մայիսին ես Ազգային ժողովի փոխնախագահի կարգավիճակով Պարսկաստանում էի և որոշ քաղաքական շրջանակների հետ հետաքրքիր հանդիպումներ եղան։ Քննարկում ենք ընդհանրապես վերաբնակեցման հետ կապված հարցեր, Արցախ, շատ հարցեր, որոնք մամուլում, իհարկե, չի քննարկվել, չի խոսվել։
Ես հետևյալ ձևով հարցը ներկայացրեցի, որ ոչ, մենք ձեզ հետ միշտ ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ, պարզապես, հարցը նրանում է, որ 18-րդ դարից սկսած դուք արդեն ի վիճակի չէիք հակաթուրքական ճակատը ամուր պահել։ Այսինքն՝ իրականում այդպես է, և թուրքերը արդեն մտնում էին այսօր Կովկաս»,- իր խոսքում նշեց Բալայանը՝ շարունակելով․
«Մենք հարաբերություններ Ռուսաստանի հետ ունեցանք նրա համար, որովհետև հակաթուրքական ճակատ պահելու ամենակարևոր, ամենալավ միջոցներից , գործիքներից մեկը դա էր։ Դրա համար հենց Արցախում, Գանձասարում ծնվեց էդ գաղափարը, որ պետք է հենվել էդ ուժերի վրա, և ստացվեց ինչ-որ ձև»։
Արդյո՞ք Արցախը պետք է հետաքրքիր լինի Հայաստանին, Բալայանի համոզմամբ՝ այո, որովհետև Արցախը թե՛ պատմական բոլոր ժամանակահատվածներում, թե՛ ներկա ժամանակահատվածում Հայաստանի կյանքում, հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարություն միշտ ունեցել է։