|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարական է տվել:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարության նոր ղեկավար կդառնա Ղրիմի և Դոնբասի «վերաինտեգրման» հարցերով նախկին նախարար Իգոր Ռեզնիկովը։
Այսպիսով՝ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը կգլխավորի մարդ, որը նախկինում Դոնբասը համեմատել էր «քաղցկեղային ուռուցքի» հետ և երկու տարբերակ էր առաջարկել՝ «բուժում» կամ «ամբողջական անդամահատում»։
Այսօր նաև Ռուսաստանում արգելված «Աջ սեկտորի» նախկին ղեկավար Դմիտրի Յարոշը նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական։