|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հրաժարականի դիմում է գրել եւ ազատվել իր պաշտոնից: Այսօր այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Ըստ Sky news հեռուստաընկերության` նախարարի հրաժարականի պատճառը նրա ընկերոջ` Ադամ Ուերիթիի շուրջ ծագած սկանդալն է: Վերջինս, ոչ մի պաշտոն չզբաղեցնելով, ազատ մուտք է ունեցել նախարարություն եւ ուղեկցել է նախարարին նրա արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ:
Բացահայտվել է, որ Ուերիթին նաեւ կազմակերպել է Ֆոքսի հանդիպումները օտարերկրյա կառավարությունների եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր շահեր են ունեցել պաշտպանության ոլորտում: Սա կասկած է առաջացրել այն առումով, որ Ուերիթին նյութապես շահագրգռված է` մասնավոր ընկերությունների շահերի լոբբինգ իրականացնելով:
Պարզվել է, որ Ուերիթիի արտասահմանյան ուղեւորությունները ֆինանսավորվել են ոչ միայն պաշտպանության նախարարության, այլեւ մասնավոր ընկերությունների կողմից: