|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տելեգրամյան ալիքներից մեկը միայն վերջերս բացահայտեց, թե ինչպիսի մեծ խնդիրներ է ունեցել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը՝ դրա զբաղեցրած տարածքում անկախ իրենց կամքից ներառված տեղաբնիկ կովկասյան պարսիկների (թաթերի) ազատագրական շարժման հետ, տելեգրամի ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մինչդեռ այժմ թշնամին այնքան է լկտիացել, որ ծավալապաշտական նկրտումներ ունի Հայաստանի սրբազան հողի նկատմամբ։
Ակնհայտ է, որ եթե մենք նպատակ ունենք ապահովել մեր պետության և ազգի անվտանգությունը, ապա ոչ միայն պետք է հզորացնել Հայաստանը, այլ նաև հնարավոր բոլոր միջոցներով չեզոքացնել Հարավային Կովկասի առողջ մարմնի վրա քաղցկեղային գոյացություն հանդիսացող և իր շոշափուկներն այս ու անդին տարածել ձգտող արհեստածին այս կազմավորումը»,- գրել է նա։