կարևոր
1288 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 18:42
Քաղաքական

ՌԴ-ն և Իրանը վաղ թե ուշ կհասկանան, որ Հարավային Կովկասի վերաբերյալ իրենց մտահոգություններն անտեղի էին. Էրդողան

ՌԴ-ն և Իրանը վաղ թե ուշ կհասկանան, որ Հարավային Կովկասի վերաբերյալ իրենց մտահոգություններն անտեղի էին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու մոտալուտության հարցում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին այդքան երկար է ձգտում էր»,- ասել է Էրդողանը։

Ըստ նրա՝ Սպիտակ տանը համաձայնագրերի ստորագրումը զգալի խթան է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Էրդողանը նշել է, որ կողմերը հաղթահարել են իրենց տարաձայնությունների մեծ մասը և մոտենում են խաղաղության համաձայնագրի վերջնական փուլին։

Նա ասել է նաև, որ մանրամասն բանակցություններ է վարել ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ երկու առաջնորդներն էլ «նայում են նույն ուղղությամբ»։

Ըստ նրա՝ «Իլհամ Ալիևը Զանգեզուրի միջանցքի հարցում ավելի մեծ վստահություն է ցուցաբերում»։

Էրդողանը վստահ է, որ խաղաղության հասնելը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար. կվերսկսվեն երկաթուղային և ճանապարհային կապերը, կբացվեն սահմանային անցակետերը, ինչը դրական ազդեցություն կունենա, առաջին հերթին, առևտրի վրա։

Նա հավելել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ Թուրքիան, կշահեն դրանից։

«Ժամանակի ընթացքում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերն անտեղի էին»,- եզրափակել է Էրդողանը։